Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

02 նոյ 2018 21:15

Թուրքիայի սահմանադրական դատարանը տրանսսեքսուլների՝ փողոցում հաճախորդ սպասելը օրինական է համարել

Թուրքիայի սահմանադրական դատարանը տրանսսեքսուլների՝ փողոցում հաճախորդ սպասելը օրինական է համարելԹուրքիայի սահմանադրական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որով օրինական է համարել տրանսսեքսուալների` փողոցում հաճախորդ սպասելը:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ 3 տարի առաջ սկսված դատական գործընթացի համար առիթ էր հանդիսացել փողոցում հաճախորդ սպասելու համար մի տրանսսեքսուալի տուգանելը:
Ջեմ  Բուրաք անունով տրանսսեքսուալը դատի էր տվել իրեն տուգանած ոստիկաններին, սակայն տանուլ էր տվել առաջին ատյանի դատարանում: Վճիռը բարձր ատյանների դատարանում բողոքարկելուց հետո սահմանադրական դատարան հասած գործընթացն ավարտվել է Բուրաքի հաղթանակով:
Երկրի բարձրագույն դատարանը որոշումը պարզաբանել է այն հանգամանքով, որ տուգանքի արձանագրության մեջ գրված «պոռնկության նպատակով ուրիշներին անհանգստացնել» նկարագրությամբ զանցանքի համար անձին չի  կարելի տուգանել զանցանքների մասին օրենքի հատկանիշներով:
«Անձը չի կարող պատժվել այն հանցանքի համար, որը տվյալ պահին գործող օրենքով սահմանված չէ որպես հանցագոործություն: Հանցանք գործած անձի չի կարող ավելի ծանր պատժի ենթարկվել, քան այն պատիժը, որը սահմանված է եղել հանցագործության պահին»,- նշված է սահմանադրական դատարանի որոշման մեջ:
Թուրքական աղբյուրն ավելացնում է, որ այս որոշումը նախադեպային է, ինչը նշանակում է, որ այսուհետև հնարավոր չի լինի տուգանել տրանսսեքսուալներին միայն նրա համար, որ վերջինները փողոցում հաճախորդի են սպասում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր