ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

03 նոյ 2018 09:46

«Ժողովուրդ». Օսկանյանը կրկին աղմկահարույց գործի կիզակետում. նրա անունն էլ է Համբարձումյանը տվել

«Ժողովուրդ». Օսկանյանը կրկին աղմկահարույց գործի կիզակետում. նրա անունն էլ է Համբարձումյանը տվել«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը:
Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը` ներկայացնելով իրավիճակը եւ բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակներում նրա անունը արծարծվում է:

Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ Վ. Օսկանյանը հայտնվում է աղմկահարույց գործի կիզակետում: Դեռեւս 2012 թվականին Օսկանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր. օր.ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փողերի լվացում: 2013 թվականին Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը, Երեւանում ծեծկռտուք էր սարքել` ջարդելով այլ երիտասարդի քիթը: 2017-ին էլ պարտատիրոջը բռնության սպառնալիքներով վախեցնելու համար կրտսեր Օսկանյանը ձերբակալվեց եւ ազատ արձակվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր