Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

03 նոյ 2018 13:50

Անհանգստանալով իր անվտանգության համար Սերժ Սարգսյանը հրաժարվել է բնակարանից

Անհանգստանալով իր անվտանգության համար Սերժ Սարգսյանը հրաժարվել է բնակարանից«Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ հրաժարվելու հետ կապված, երկուսն էլ եղել են անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց բնորոշմամբ: Եվ այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Խնդիրը հետևյալն է՝ օրենքը հստակ պոզիտիվ պարտականություն է ենթադրում պետության վրա, որպեսզի պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով, ու նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, օրենքի կարգավորման խնդիր կա: Թերևս գրավոր պաշտոնական մերժման հիման վրա մենք կարող ենք այդ պարտականությունը համարել իրականացված»,- հավելել է Աղաջանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր