Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 նոյ 2018 14:25

Ընտրակեղծարար, թվեր նկարող, նկարիչ. ինչպես է արձագանքում Մուկուչյանը

Ընտրակեղծարար, թվեր նկարող, նկարիչ. ինչպես է արձագանքում Մուկուչյանը«Այսօրվա իշխանությունը նախկինում Ձեզ անվանում էր ընտրակեղծարար, թվեր նկարող, նկարիչ, այս ամենը հաշվի առնելով, դժվար չէ՞ նրանց հետ ընտրությունների գնալ»,- ԱԺ-ում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հարցրել են լրագրողները: «Նախկինում իմ տեսակետները հայտնելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել՝ կապված տարաբնույթ մեկնաբանումների հետ: Այս պահին, ինչպես և նախկինում, հանձնաժողովն օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան իրականացնում է գործընթացի կազմակերպումը... Ոչ, դա չի անդրադառնում ինձ վրա»,- ասել է Մուկուչյանը:
Հիշեցնենք՝ 2013-ի մարտի 19-ին դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մայիսին ընտրություններ են տեղի ունենալու և ես կարող եմ ասել, որ ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այս ընտրությունները, որովհետև մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունները կեղծել է և կեղծել է նաև 2006-ի խորհրդարանական ընտրությունները: Ես դեկլարատիվ հայտարարություն չեմ անում, կեղծել եք անձամբ Դուք և անձամբ իմ ներկայությամբ»,- ասել էր Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր