Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

05 նոյ 2018 11:10

Քարեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ

Քարեր, որոնք ունեն բուժիչ հատկություններՀազարամյակներ առաջ մեր նախնիները նկատել են, որ թանկարժեք քարերն օգնում են մարդկանց ազատվել շատ հիվանդություններից և աստիճանաբար մարդիկ սկսեցին խմբավորել, թե որ քարն ինչ հիվանդության դեպքում է օգտակար:
Քարերը, ինչպես նաև բույսերը, ուղղակիորեն ազդում են մարդու էներգետիկ դաշտի վրա:
Աստղաբանության տեսանկյունից, քարերն ազդում են մարդու վրա այն պատճառով, որ կապված են մոլորակ-հովանավորների հետ: Ներկայացնում ենք քարերի տեսակների բուժիչ հատկությունները:
Տոպազ.
այս բնական քարը վերացնում է անքնությունը, նաև պաշտպանում է չար աչքից:
Ագաթ.
փոխանցում է ուժ, պահպանում է առողջությունը և երկարակեցությունը: Այս քարը խորհրդանշում է իշխանություն և պաշտպանում է վտանգից:
Խրիզոլիտ.
գլխավոր բուժիչ հատկությունն իր կրողին խաղաղություն և հանգիստ քուն շնորհելն է: Ենթադրվում է, որ խրիզոլիտն օգնում է կակազելու դեպքում:
Ցիրկոն.
դրական ներգործություն է ունենում մտավոր ունակությունների զարգացման վրա, ամրապնդում է հիշողությունը, ուժեղացնում է մտավոր ունակությունները:
Յաշմա.
խորհուրդ է տրվում որովայնի վրա կրել կարմիր յաշմա՝ աղեստամոքսային հիվանդությունների բուժման նպատակով: Քարի տաք երանգները խորհուրդ է տրվում գինեկոլոգիական խնդիրների դեպքում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր