Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 նոյ 2018 14:14

Արա Բաբլոյանն ընտրություններին չի մասնակցելու. հայտնի է, թե ինչով է զբաղվելու

Արա Բաբլոյանն ընտրություններին չի մասնակցելու. հայտնի է, թե ինչով է զբաղվելուFactor.am- ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ նա որոշել է վերադառնալ առողջապահական համակարգ և այնտեղ շարունակել իր մասնագիտական գործունեությունը: Այս տեղեկությունները պաշտոնապես հաստատեցին նաև Ազգային ժողովից:
Հարցին՝ Արա Բաբլոյանը լինելու՞ է ՀՀԿ-ի համամասնական կամ ռեյտինգային ցուցակներում, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանեց. «Այս պահին իմ ունեցած տեղեկություններով՝ պարոն Բաբլոյանը ամբողջությամբ վերադառնում է առողջապահություն, բժշկություն և չի պլանավորում առաջադրվել որևէ ձևաչափով»:
Նշենք, որ Արա Բաբլոյանը մասնագիտությամբ մանկաբույժ է: Նրան է պատկանում «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնը:
Բաբլոյանը ԱԺ նախագահ է ընտրվել 2017 թվականի մայիսի 18-ին: Պաշտոնավարեց 1,5 տարի:
Նշենք, որ Բաբլոյանը մինչև 7-րդ գումարման խորհրդարանի ձևավորումն ու առաջին նիստը կշարունակի իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները, քանի որ օրեքով նրա լիազորությունները պահպանվել են, թեև ԱԺ-ն նոյեմբերի 1-ին իրավունքի ուժով արձակվեց:
5-րդ գումարման Աժ-ում եղել է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր