Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

05 նոյ 2018 15:30

Ուսուցիչների եւ գիտնականների աշխատավարձերի բարձրացում 2019 թվականին չենք նախատեսել. նախարար

Ուսուցիչների եւ գիտնակաների աշխատավարձերի բարձրացում այս պահին չենք նախատեսել, բայց հույսով ենք, որ օպիտիմալացման ճանապարհին կլինի: «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ աշխատավարձերի բարձրացման թեմային անդրադարձել է վարչապետը վերջին ելույթում, որ եկամտահարկի նվազման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի: «Բայց առանձին ուսուցիչների գծով եւ գիտակաների գծով այս պահին չունենք, բայց հույս ունենք, որ օպիտիմալացումների ճանապարհին կլինի»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը ասաց, որ կառուցվածքային փոփոխություններ են տեղի են ունենալու նաեւ նախարարությունում: «Ներկայումս անձամբ յուրաքանչյուր վարչության գնահատմամբ եմ զբաղված եւ նախնական դիտարկումները ցույց են տալիս՝ օպտիմալացման տեղ կա եւ արդյունավետության տեղ ունենք»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատար Հարությունյանը անդրադարձավ նաեւ դրույքաչափերին եւ ասաց, որ դպրոցը կրթական քաղաքականություն վարելու փոխարեն դարձրել են սոցիալական հարց լուծելու միջոց, երբ մեկ դրույքը մի քանի աշխատողի միջեւ կիսվում է: «Ընդ որում՝ սոցիալական անարդյունավետ աշխատանք են կատարել, երբ ուսուցիչը գնում է չորս ժամ է դասավանդում եւ տասը հազար դրամ է ստանում, դրանից էլ նրա արդյունավետությունը ցածր է, եւ նա սոցիալական խնդիր էլ չի լուծում»,-ասաց նա:

Նախարարը շարունակեց, թե հիմա հարց կհնչի, որ օպտիմալացման արդյունքում որոշ ուսուցիչներ դուրս կմնան դպրոցից: «Մենք հիմա մեր միջազգային գործընկների հետ քննարկում ենք, որպեսզի վերապատրաստումներ լինեն եւ այս մասնագետներն այլ որոտում աշխատանք գտնեն»:
Նախարարը նաեւ նշեց, որ պետք է սիստեմատիկ կեպով բարձրացնեն ուսուցիչների վարկանիշը, որը, ըստ նրա, մտածված կերպով իջեցվել է: «Հիմա այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր ենք իրականացնում, կայքերի հետ, հեռուստատեսության միջոցով եւ այլն»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր