եթե իմ կարիքը լինի ես իհարկե պատրաստ եմ մասնակցելու և աջակցելու. Վահան Կարապետյան
Նոր Ընտրական օրենսգրքի չնդունման և առաջիկայում ընտրություններին մասնակցության առընչությամբ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի հետ:
-Պարոն Կարապետյան, առաջիկա խորհրդարանական
ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու եք, թե՞ ոչ:
-Այս պահի դրությամբ որևէ որոշում
չկա: Կարծում եմ չեմ մասնակցի, բայց, եթե, առաջիկայում ինչ-ինչ նպատակներից ելնելով,
իմ անհրաժեշտությունը լինի՝ երևի միայն այդ դեպքում: Այս պահին միակ նպատակը այս ձեռքբերումը՝
հեղափոխությունը պահել պահպանելն է:
-Ձեր ընտրատարածքում ամենամեծ ձայներ
հավաքող պատգամավորներից եք եղել: Քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չնդունվեց
և պահպանվեց ռեյտինգային ընտրական համակարգը, հնարավո՞ր է մասնակցեք և սատարեք որևէ
ուժի:
-Ես ավելի շատ
կբնորոշեյի, որ պայքարել եմ հանուն ժողովրդի՝
ընդդեմ նախկին իշխանությունների: Կարծում եմ
այսօր այդ խնդիրը չկա, բայց եթե կարիք լինի այս փուլում աջակցելու, ես կառաջադրվեմ,
եթե դրա կարիքը չլինի իհարկե չեմ առաջադրվի: Եթե ռեյտինգային տարբերակով իմ կարիքը
լինի, կփորձեմ համագործակցել:
-Հատկապես, ո՞ր ուժի հետ կհամագործակցեք:
-Այն ուժի, որը պատրաստ է այս հեղափոխությունը պահել
պահպանել:
Գագիկ Ծառուկյանի հետ, երբ մենք 2008թ-ին ծանոթացել ենք, երբ ԲՀԿ անդամ դարձա գերագույն
նպատակը մեր ժողովրդին իշխանությունից ազատելն էր: 2015թվականին, երբ
մեծ հնարավորություն կար և ինչ-ինչ պատճառներով չստացվեց, որի համար շատ ցավում ենք
բոլորս, փառք աստծո այս տարի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց և այն ինչը տարիներ շարունակ
մեր ազգը երազում եր իրականություն դարձավ:
Սրանից հետո այս հաջողությունները
պահպանելու համար, եթե ինչ որ մի տեղ իմ կարիքը լինի ես իհարկե պատրաստ եմ մասնակցելու
և աջակցելու: