Մթերք, որն օգնում է այրել կալորիաները քնած ժամանակ

Ֆլորիդայի նահանգի համալսարանի գիտնականները կատարել են գիտափորձ, որի ընթացքում 20 եւ ավելի բարձր տարիքի մասնակիցները մեկ բաժին կաթնաշոռ են կերել քնելուց 30-60 րոպե առաջ:
Պարզվել է, որ այդ մթերքը դրական ազդեցություն է գործում մկանների որակի վրա, արագացնում է նյութափոխանակությունը եւ բարելավում է առողջության ընդհանուր վիճակը: Ինչպես բացատրում են գիտնականները, կաթնաշոռի այդ ազդեցությունը պայմանավորված է կազերինով, որը դանդաղ է ստացվում օրգանիզմում եւ օգնում է կարգավորել ամինաթթուների կայուն մատակարարումը:
Այն նաեւ մեծացնում է կերակրի ջերմային ազդեցությունը. օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում մարսողության գործընթացում, ինչն օգնում է կալորիաներն այրել նույնիսկ քնած ժամանակ: