Ողբերգական վթար Նորագավիթի ՃՈ անցակետի մոտ. Nissan-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել է. կա 4 զոհ

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում, իսկ 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է:
Փրկարարաներն ու ոստիկանները ավտոմեքենայից դուրս՝ մի քանի մետր հեռավորության վրա, հայտնաբերել են տղամարդու 3 դի, որոնք հրշեջ-փրկարարները ոստիկանների օգնությամբ մոտեցրել են դին տեղափոխող ավտոմեքենաներին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մահացածների ինքնությունը: