«Հրապարակ»․Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում.Ինքն իրեն համարել է բոլոր ժամանակների նախագահ

Հետո տեսա, որ վերջին շրջանի արված նկարների վրա էլ նույն մակագրությունն է՝ նախագահ Քոչարյան։ Ոչ թե ՀՀ Երկրորդ նախագահ, այլ՝ նախագահ։ Սրա մեջ իմաստ տեսա։ Ինքն իրեն համարել է բոլոր ժամանակների նախագահ։ Այսինքն՝ անկախ ժամանակի, ինքը մնալու է պատմության մեջ։ Դա իր գնահատականն է։ Իր ակտիվ գրառումները, յուրաքանչյու «տաք կետի շուրջ» արձագանքը, տեսակետ հայտնելը ևս վկայում է, որ ինքը արժևորում է իր խոսքը։
Ես այսպես հասկացա։
Վերջին գրառումն արել էր ընդամենը երեք ժամ առաջ․
Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan
4 hrs ·
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, համարում եմ, որ հայկական կողմը պետք է մշակի և բարձրաձայնի իր դիրքորոշումը, ինչը դեռևս չի արել։ Ես կցկտուր հայտարարություններ եմ լսում, տեսնում եմ կիսատ-պռատ դիրքորոշումներ կոնֆլիկտի կարգավորման տարբեր տարրերի մասով, սակայն ինչ-որ մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա. Ռոբերտ Քոչարյան
#RobertKocharyan #ArmenianPresident»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։