Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

06 նոյ 2018 15:31

Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի. ոստիկանապետ

Հայաստանում  ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի. ոստիկանապետՀայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Ոչ, չի լինելու: Կարծում եմ, նաեւ այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում՝ նաեւ ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորոմը»,- ասաց Օսիպյանը:
Նա նկատեց, որ բոլոր դեպքերում ՀՀ ոստիկանությունը պատրաստ է ոչ միայն այդ միջոցառմանը, այլ առհասարակ ցանկացած միջոցառման: Բայց շեշտեց, որ նման միջոցառում Հայաստանում տեղի չի ունենալու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր