Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

06 նոյ 2018 15:48

Հասունացել է այն պահը, որ Հայաստանում ձևավորվի սփյուռքագիտություն մասնագիտությունը. Տեսանյութ

Հասունացել է այն պահը, որ Հայաստանում ձևավորվի սփյուռքագիտություն մասնագիտությունը. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանը և փոխտնօրեն, նոտար Մարիաննա Կարամանուկյանը խոսեցին Հայաստան–Սփյուռք հարաբերությունների, լատինամերիկյան երկրներում հայկական համայնքների խնդիրների մասին:
 
Դիեգո Կարամանուկյանը նշեց, որ հասունացել է այն պահը, որ Հայաստանում ձևավորվի սփյուռքագիտություն մասնագիտությունը. «Սփյուռքում ամեն համայնք իր յուրահատկությունը ունի, կարծում եմ՝ հասունացել է այն պահը, որ Հայաստանում ձևավորվի սփյուռքագիտություն մասնագիտությունը: Այսինքն` մասնագետներ լինեն, ովքեր կուսումնասիրեն ամեն գաղութի պատմությունը և համայնքի յուրահատկությունը ու տարբերությունը, այնուհետև անցնեն ծրագրերը իրականացնելուն:  Չես կարող ծառայել մի ժողովրդի համար՝ չիմանալով այդ համայնքի դժվարությունները, մտածելակերպը և մանրամասնությունները: Կարծում եմ՝ նոր իշխանությունը պետք նոր ծրագրեր իրականացնի՝ ուսումնասիրելով,  թե ինչ է պետք այդ համայնքին»,- ասաց Դիեգո Կարամանուկյանը:
Ըստ նրա` Ուրուգվայի հայ համայնքի գլխավոր խնդիրը մնում է հայապահպանության հարցը. «Ցավոք, դպրոցներում հայերենի ոսուցումը անբավարար է` հայկական դպրոցներում աշակերտների շրջանում ավելի շատ  այլազգի կա, քան թե հայ: Իհարկե, մյուս կողմից ունենք պարախմբեր, երգչախմբեր և սկաուտական շարժում: Վերջերս նաև կազմակերպվել են համերգներ, սակայն, կարծում եմ, համայնքն ավելի շատ ապրում է պահերով և իրադարձություններով»,- նշեց Կարամանուկյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր