Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

07 նոյ 2018 11:47

Տեղյակ չէ՞ վարչապետը, որ բանակում ոչինչ չի փոխվել. զոհված զինծառայողի հարազատներ

Տեղյակ չէ՞  վարչապետը, որ բանակում ոչինչ չի փոխվել. զոհված զինծառայողի հարազատներԱրդեն մեկ ամիս է՝ գյումրեցի Հարոյանների ընտանիքում սուգ է: Մեկ ամիս առաջ Արցախի N զորամասում զոհվեց նրանց ընտանիքի փոքր որդին՝ Գևորգը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշեց, որ Հայաստանում զգալիորեն պակասել են նման դեպքերը: Այստեղից հարց է առաջանում՝ արդյո՞ք վարչապետը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում բանակում, և ո՞վ է պատասխանատու, ինչո՞ւ նրան չի զեկուցվում, որ բանակում ոչինչ չի փոխվել և նույն պատկերն է, ինչ եղել է մինչև հեղափոխությունը: Վերջին 6 ամիսների ընթացքում արդեն 9 ինքնասպանության դեպք է գրանցվել, նշում է Գևորգի քեռին՝ Արմեն Բեգլարյանը:

Թեև Գևորգի հարազատները կտրականապես հերքում են ինքնասպանության վարկածը: Նրանք պահանջում են, որ պաշտոնապես հերքվի ինքնասպանության վարկածը՝ նշելով՝ Գևորգը չէր կարող ինքնասպան լինել, և որ նրան սպանել են:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են 2 անձ՝ վաշտի հրամանատարը և մեկ սերժանտ:
Զոհված զինծառայողի հարազատները պահանջում են, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս դեպքի համար, հրաժարական ներկայացնեն: Ըստ նրա՝ «մեղավոր է նախ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, ով չի տիրապետում իրավիճակին բանակում, ապա ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ պատասխանատու են այս ոճրագործության համար: Տվյալ միջադեպին անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները՝ փորձելով սաբոտաժի ենթարկել ՀՀ նոր իշխանություններին:
«Պետք չէ թույլ տալ, որպեսզի այս դեպքը քաղաքականացվի, այլ պետք է անաչառ քննություն կատարել և համակարգը զտել ներսից, որպեսզի այլևս նման դեպքեր չլինեն: Բանակում դեռ տիրում է նույն մթնոլորտը, ինչ եղել է մինչ հեղափոխությունը, և պետք է լրջորեն զբաղվել բանակի կարգ ու կանոնով, որպեսզի ծնողներն այլևս չվախենան իրենց որդիներին բանակ ուղարկելուց»,- ասում է Արմեն Բեգլարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր