Պատրաստ են հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված ՌԴ նկատմամբ          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար փետրվարի 5-ին       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» ավտոմեքենաները, կան վիրավորներ    

07 նոյ 2018 17:20

Կամերունում անհայտ ուժերը 79 դպրոցականի են առևանգել

Կամերունում անհայտ զինված անձինք դպրոցից առևանգել են 79 երեխայի, ինչպես նաև` դպրոցի տնօրենին ու վարորդին. հայտնում է ru.euronews.com-ը:
Կամերունի անվտանգության ուժերը զանգվածային գործողություն են սկսել նրանց որոնման ուղղությամբ:
Դեռ հայտնի չէ` ով է  կանգնած կատարվածի հետևում: Կամերունի իշխանությունները մեղադրում են անջատողականներին, սակայն երկրի խոշորագույն անջատողական խմբավորումը հերքել է իր մասնակցությունը կատարվածին:
Որոշ տեղեկությունների համաձայն` առևանգիչներին գումար հարկավոր չէ: Նրանք պահանջում են փակել դպրոցները, որտեղ երեխաներին կրթում են ֆրանսերեն լեզվով:
Երեխաներից մեկը, որին չեն տարել,  պատմել է, որ երբ առևանգիչները ներս են մտել, իրենք թաքնվել են մահճակալների տակ, սակայն նրանց ստիպել են դուրս գալ և գնալ բակ: Որոշ երեխաների ծեծել են:
Առևանգումը տեղի է ունեցել Բամենդա քաղաքից ոչ հեռու` Կամերունի անգլալեզու շրջանում: Այստեղ անգլալեզու փոքրամասնությունը բողոքում է  խտրականությունից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր