Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

08 նոյ 2018 11:47

Նախատեսում եմ աշխատել հայկական հարցերի շուրջ և լինել հայերի ձայնը Վաշինգթոնում. նորընտիր կոնգրեսական

Նախատեսում եմ աշխատել հայկական հարցերի շուրջ և լինել հայերի ձայնը Վաշինգթոնում. նորընտիր կոնգրեսական«Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը Ներկայացուցիչների պալատի հայկական արմատներ ունեցող նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրինդիսիի հետ.
«Ամերիկայի Ձայն»-Խոսենք առաջադրվելու ձեր որոշման մասին: Ինչո՞ւ ընդունեցիք այդ որոշումը:
Էնթոնի Բրինդիսի- Իրականում այս շրջանի բնակիչները ցանկանում են տեսնել մեկին, ով տեսնում է Կոնգրեսում համագործակցության անհրաժեշտությունը: Այսօր Վաշինգթոնը բևեռացված է, դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց դեմ են պայքարում, իսկ ես մեկն եմ, ով միշտ փորձել է միավորել մարդկանց՝ հանուն լուրջ խնդիրների կարգավորման: Եվ այս շրջանում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ առողջապահություն, աշխատատեղեր, տնտեսություն: Ես ցանկանում եմ աշխատել այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք անհանգստացնում են այս շրջանի աշխատավոր մարդկանց»:
«Ամերիկայի Ձայն»- Արդյո՞ք քաղաքական պայքարը բարդ է ընթանում: Երբեմն այն հատկապես բարդ է թեկնածուի ընտանիքի համար:
Էնթոնի Բրինդիսի- Կարծում եմ, երբեմն մարդկանց հետ են մղում թեկնածությունն առաջադրելուց հետո ծագող հնարավոր դժվարությունները: Թեկնածուի կյանքը մանրազնին քննության է ենթարկվում: Այս վախը նաև զերծ է պահում բազմաթիվ կարող մարդկանց իրենց թեկնածությունն առաջադրելուց, իսկ իմ պատկերացմամբ, եթե մենք ցանկանում ենք երբևէ բարելավել այս երկիրը, ապա մեզ անհրաժեշտ է, որ արժանի մարդիկ առաջադրվեն ընտրություններին:
Հավանաբար, ընտրական պայքարի առավել բարդ հանգամանքը ընտանիքից հեռու գտնվելն է: Ես ունեմ 11-ամյա որդի և 8-ամյա դուստր, և ես ու կինս որոշում կայացրեցինք երեխաներին մասնակից դարձնել այս գործընթացին, տանել մեզ հետ միջոցառումների: Նրանց դուր է գալիս քարոզարշավը, իսկ ես հնարավորություն ունեմ նրանց հետ ժամանակ անցկացնել:
«Ամերիկայի Ձայն»- Ձեր հայկական արմատների վերաբերյալ: Կարո՞ղ եք պատմել այդ մասին: Որքան տեղյակ եմ, մայրական կողմից եք հայ:
Էնթոնի Բրինդիսի- Իմ տատիկը... և նրա ընտանիքը Եդեսիայից էին և Ցեղասպանության ժամանակ նրանք փախել էին: Իմ տատիկը ծնվել է Սիրիայում՝ Հալեպում:
Հայկական արմատները իմ անցյալի շատ կարևոր մաս է: Տատիկիս ընտանիքը այնուհետև տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, շատերի նման նախապես ժամանելով Էլիս կղզի: Նրանց ազգանունը այստեղի փաստաթղթերում դարձրել էին Մուրադ, և այստեղ նրանք նոր կյանք սկսելու հնարավորություն են ստացել: Հենց սա է «Ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այլ երկրներից ժամանում են՝ աշխատանք գտնելու, ընտանիք ստեղծելու, և այստեղ, այս երկրում հաջողության են հասնում: Ես ուզում եմ համոզված լինել, որ մենք շարունակելու ենք մնալ մի երկիր, որը ողջունում է աշխարհի տարբեր տեղերից ժամանող ներգաղթյալների:
«Ամերիկայի Ձայն»- Հայ համայնքը ձեզ աջակցություն ցուցաբերել է: Արդյոք նախատեսո՞ւմ եք աշխատել Ամերիկայի հայերի հետ:
Էնթոնի Բրինդիսի- Այո նախատեսում եմ: Անշուշտ անելու ենք ամեն ինչ, որպեսզի Վաշինգթոնում ճանաչվի Ցեղասպանությունը: Արդեն իսկ հանդիպել եմ Կոնգրեսի մի շարք անդամների հետ, ովքեր ունեն հայկական արմատներ և ցանկանում եմ աշխատել նրանց հետ հարցերի շուրջ, որոնք կարևոր են հայերի համար: Նախատեսում եմ աշխատել հայկական հարցերի շուրջ և լինել հայերի ձայնը Վաշինգթոնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր