Նոյեմբերի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն վերածվել է մոխրակույտի       Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, կրակը ուժգնորեն տարածվում է․ Գառնիկ Դանիելյան    

08 նոյ 2018 15:14

Բանակից խուսափած անձինք կարող են գումար վճարել և ազատվել քրեական հետապնդումից

Բանակից խուսափած անձինք կարող են գումար վճարել և ազատվել քրեական հետապնդումիցԿառավարությունն այսօրվա նիստում հավանություն տրվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն:
 
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա և  այն անձանց նկատմամբ, որոնց 27 տարին լրանում է մինչեւ այդ ժամկետը, իսկ պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին:
 
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր