Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

08 նոյ 2018 18:50

Տարհանում Մոսկվայում «Երեւան Պլազա» առեւտրի կենտրոնից․ պայթյունի սպառնալիք կա

Տարհանում Մոսկվայում «Երեւան Պլազա» առեւտրի կենտրոնից․ պայթյունի սպառնալիք կաՄոսկվայում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրության պատճառով տարհանում են «Երեւան Պլազա» առեւտրի կենտրոնի այցելուներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններին:
«Տեղի է ունենում այցելուների տարհանում Բ. Տուլսկի 13 հասցեում գտնվող «Երեւան Պլազա» ԱԿ-ից: Տեղեկություն է ստացվել պայթյունի սպառնալիքի մասին»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:
Մայրաքաղաքի ԱԻՆ եւ ՆԳՆ մամուլի ծառայություններում այս տեղեկությունը դեռեւս չեն հաստատում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր