ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա       Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա    

09 նոյ 2018 09:46

«Իրատես».Նազարբաեւն ու Բատկան Փաշինյանին չե՞ն վստահում. Նրան ընթրիքի չեն կանչում

«Իրատես».Նազարբաեւն ու Բատկան  Փաշինյանին չե՞ն վստահում. Նրան ընթրիքի չեն կանչում«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱՊԿ, ԵՏՄ բուն նիստերի ժամանակ տեղի են ունենում ոչ «իրական» քննարկումներ ու խոսակցություններ, որոնք հիմնականում կրում են ձեւական բնույթ, քանի որ ընթանում են տեսախցիկների, այլ աչք ու ականջների ներկայությամբ։
Բուն զրույց-հարցադրումները տեղի են ունենում անդամ երկրների պատվին տրվող ընթրիքի, ճաշի սեղանների շուրջ՝ միասին կամ դեմ առ դեմ։ «Նիկոլին նման սեղանների շուրջ առանձնապես չեն կանչում, ԵՏՄ-ՀԱՊԿ վերնախավը երեւի մտածում է՝ հեղափոխականները ճաշ չեն ուտում, սնվում են միայն գաղափարներով, «պաչերով»,- կատակեց ՀԱՊԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը։

«Իրականում նրան չեն վստահում, ավելին, Նազարբաեւն ու Բատկան նրա ներկայությամբ կարեւորից ու «սրտամոտից» երբեք չեն խոսում, որովհետեւ, որքան էլ Նիկոլը Պուտինին ու Ռուսաստանին սիրաշահի, միեւնույն է, օտար է, Ռուսաստանում էլ չեն մոռանում, որ 20 տարի շարունակ նա խոսել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի դեմ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր