Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

09 նոյ 2018 18:50

Լավագույն եռյակը. կենդանակերպի 3 ամենախելացի նշանները

Երկվորյակներ: Նույնիսկ վաղ հասակում Երկվորյակ երեխաները ծնողներին զարմացնում են ինտելեկտուալ կարողություններով, կրթվածության մակարդակով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ֆենոմենալ հիշողություն ունեն, գրեթե երբեք ոչինչ չեն մոռանում: Որքան էլ զարմանալի է, Երկվորյակներին չի բավականացնում կյանքի իմաստնությունը, ինչը հիմնականում չի խանգարում նրանց: Նրանք հաջողակ են թե՛ կարիերայում, թե՛ սիրո հարցում, միայն, երբ զուգընկերը կիսում է նրանց արժեքները:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գործնական են, առանձնանում են սուր մտքով, մանրախնդիր են: Նրանք ուշադիր են մանրուքների նկատմամբ, կարողություն, որն օգտագործում են նաև՝ ի շահ աշխատանքի: Կույսերը շատ աշխատասեր են, նրանց դժվար է շեղել նախանշված ուղուց, իսկ վերլուծական միտքն օգնում է ցանկացած հարցում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների շարքում շատ են գիտնականներն ու բժիշկները, ովքեր հաջողությունների են հասնում համառ աշխատանքի շնորհիվ:
Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների գլխավոր յուրահատությունն այն է, որ նրանք ամեն բան յուրովի են անում: Նրանք անգնահատելի աշխատակիցներ են իրավիճակներում, որոնք արտասովոր մոտեցում և արագ ռեակցիա են պարունակում:
Դեռ մանուկ հասակում Ջրհոսները տարբերվում են հասակակիցներից: Ու թեև մեծահասակներին թվում է, թե նրանք ամեն բան տարօրինակ կերպով են անում, այս երեխաները գիտեն՝ ինչ են ցանկանում, ուր են ձգտում: Նրանք ճանաչում են աշխարհը, ուսումնասիրում նոր մեխանիզմներ և գործընթացներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր