Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

09 նոյ 2018 21:10

Սպանություն Երևանում

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:
Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն էլ աշխատում է մեկ այլ ուղղությամբ, քանի որ կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Հովսեփ Էմին փողոցում, այլ Մաշտոցի վարչական տարածքում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բաղդասարյանն էր, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հետքեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր