Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 նոյ 2018 12:24

Կանանց մոտ մեջքի ցավը վաղաժամ մահվան նախանշան է

Կանանց մոտ մեջքի ցավը վաղաժամ մահվան նախանշան էԲոստոնի բժշկական կենտրոնի մասնագետների եզրահանգմամբ, տարեց կանանց մեջքի հաճախակի ցավերը կարող են վաղաժամ մահվան բարձր ռիսկի ազդանշան լինել, գրում է Journal of General Internal Medicine-ը:

Գիտնականները փորձել են ավելի լավ հասկանալ կանանց մեջքի ցավերի պատճառները: Հատկապես 40-80 տարիքային խմբի կանայք են բողոքում մեքում ի հայտ եկող ցավերից. նրանք ավելի հաճախ են դիմում բժշկի, քան տղամարդիկ: Ըստ այդմ, կանանց մոտ մեջքի ցավերը կարող են լինել տանջող, հոգնեցնող:

Գիտական ծրագրին մասնակցել են 8000 տարեց կանայք, որոնց հետևել են 14 տարի: Այդ ընթացքում մասնակիցների կեսից ավելին մահացել է: Վերլուծելով նրանց մահվան հանգամանքները, հիվանդության պատմությունը, գիտնականները կապ են գտել մեջքի ցավերի և վաղաժամ մահվան հակվածության մեջ:

Նրանք եզրակացրել են, որ մեջքի ցավերի հետևանքով առաջացած շարժունակության խնդիրները կապված են վաղաժամ մահվան հետ: Կանայք գիտակցաբար կամ անգիտակցաբար սահմանափակում են իրենց շարժունակությունը՝ մեջքի ցավերի հետևանքով, որը կարող է կապված լինել քրոնիկ հիվանդությունների զարգացման հետ, որն էլ, վերջին հաշվով, բերում է վաղաժամ մահվան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր