Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 նոյ 2018 09:46

«Հրապարակ».ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել. Հայաստանը պետք է զիջի միայն մեկ պայմանով

«Հրապարակ».ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել. Հայաստանը պետք է զիջի միայն մեկ պայմանով«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ բուն քննարկման ժամանակ էլ տեսակետ է հայտնել, որ Հայաստանի թեկնածուի հաստատման դեպքում նոր քարտուղարը ժամանակ չի ունենա 1 տարվա ընթացքում հարցեր լուծել՝ «երկրներով անցնել»։
«Բանն այն է, որ Ղազախստանը, որն ակնհայտորեն լոբբինգ է անում Ադրբեջանին, չի ցանկանում, որ այդ պաշտոնում առաջադրվի Ռուսաստանի թեկնածուն»,- ասաց մեր աղբյուրը։ Ի՞նչ սցենարներ կլինեն դեկտեմբերի 6-ին։ «Հնարավոր սցենարները հետեւյալն են․ Բելառուսն ու Ղազախստանը մնում են իրենց դիրքերում, Հայաստանը զիջում է իր դիրքերը․ սա քիչ հավանական է։ Ղազախստանն ու Բելառուսն են զիջում՝ դա եւս քիչ հավանական է։


Ըստ ամենայնի՝ հավանականը ժամանակավոր պաշտոնակատարն է»։ Բայց մի նուրբ խնդիր էլ կա՝ ՀԱՊԿ դիտորդության նախագիծը, որը մշակել է Բելառուսը․․․ Ադրբեջանի համա՞ր է մշակվել։ «Ինչո՞ւ ոչ, սակայն այն նաեւ ընդհանուր խնդիր է լուծում»։ Հնարավո՞ր է բարտեր․ մենք թույլ ենք տալիս Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ անդամ, Հայաստանը տարիուկես շարունակում է գլխավոր քարտուղարի պաշտոնը։
«Ոչ, Ադրբեջանի դիտորդ անդամի դիմաց Հայաստանն առնվազն պետք է պահանջի, որ Ադրբեջանը պարտավորություն ստանձնի պատերազմը չսկսելու, ինչպես նաեւ Հայաստանին տրամադրվի լրջագույն զինտեխնիկա։ Մի մոռացեք, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ եթե Հայաստանը չհամաձայնի, Ադրբեջանը երբեք չի դառնա դիտորդ անդամ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր