Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 նոյ 2018 11:12

Սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց է տեղափոխվել 34–ամյա տղամարդու դի. ժամանել

Սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց է տեղափոխվել 34–ամյա տղամարդու դի. ժամանել Երեկ՝ նոյեմբերի 9-ին, պանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից:

Պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բարսեղյանն էր, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հարվածի հետքեր: Այս պահին նշված փողոցում երթևեկությունը դադարեցված է Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից: Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործին բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Արաբկիրի բաժնի ծառայողները Փափազյան փողոցում՝ «1001 մանրուք» խանութի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի 35 RF 815 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ տեղեկությունների՝ պատկանում է սպանվածին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր