Սի Ծինփինը ՇՀԿ գագաթնաժողովում առաջ է քաշել համաշխարհային կառավարման վերաբերյալ նախաձեռնություն          Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի       Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփին կոչ է արել ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները    

10 նոյ 2018 17:05

Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն կստանա

««Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու վերաբերյալ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե Սեֆիլյանի քաղաքացիության հարցով նախարարությունն ինչ դիրքորոշում ունի:
«Քաղաքացիության հարցը որոշում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք»,- ասաց Զեյնալյանը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, խնդիրը նախագահի տիրույթո՞ւմ է, Զեյնալյանն ասաց. «Լուծված է խնդիրը, քաղաքացիություն տրամադրվելու է»:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս օգոստոսին դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն քաղաքացիությունը դեռ չի ստացել և առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի կարող մասնակցել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր