Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

12 նոյ 2018 12:40

ԱԺ-ում քննարկվում է նախագիծ, որը կբացահայտի հանքերի իրական սեփականատերերին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը նշեց, որ փոփոխությամբ պահանջվում է իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:
«Մենք շատ ենք կարևորում այս փոփոխությունը, որովհետև սրա արդյունքում ունենալու ենք առավել թափացիկ կառավարվող հանքարդյունաբերություն, որն իր նպաստն է բերելու ոլորտի զարգացմանը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր