Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

12 նոյ 2018 13:00

Սունկ ուտելուց հետո ընտանիքի բոլոր անդամները մահացել են

Սունկ ուտելուց հետո ընտանիքի բոլոր անդամները մահացել ենՄերձմոսկվայում բնակարաններից մեկում հայտնաբերվել է երիտասարդ ամուսինների ու 9 և 2 տարեկան երեխաների դի: Դիակների վրա բռնության հետքեր չեն եղել, ըստ ամենայնի, նրանք մահացել են թունավոր սունկ ուտելուց հետո:
Ըստ РЕН ТВ-ի, 31-ամյա Օլեսիան նոյեմբերի 9-ի երեկոյան կապ է հաստատել մոր հետ ու գանգատվել, որ ընտանիքի բոլոր անդամները սրտխառնոց ունեն, բացի ամենափոքրից: Մոր հետ զրույցում նա հրաժարվել է շտապօգնություն կանչելուց՝ ասելով, թե կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) կխմեն, կանցնի: Առավոտյան մայրը զանգել է աղջկան, բայց հեռախոսը ոչ ոք չի վերցրել: Երբ ոստիկանները ժամանել են, տանը հայտնաբերել են տան բոլոր անդամներին՝ մահացած: Ուտելիքից հայտնաբերվել է միայն սառեցված սունկ ու կեֆիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր