Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

12 նոյ 2018 16:54

Վարչապետի ապագա թեկնածուն տեսանելի է.Կոչ եմ անում ձայն տալ ՀՀԿ-ին՝ մասնավորապես ինձ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում չեք տեսնի այն մարդկանց, որոնց անունները վերջին շաբաթների ընթացքում շրջանառվում էր մամուլում, քանի որ պետական ապարատը շարունակում է թիրախավորել Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներին՝ համոզելով, շատ մեղմ ձևով սպառնալով՝ "անդարդ գլուխը ցավի մեջ չդնել": Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ կուսակցության Արմեն Աշոտյանը:
Պարոն Աշոտյանը նշեց, որ նման դեպքերը շատ են, և իրենք ունեն որոշակի ապացույցներ:

«Կան մարդիկ, որոնք դրա մասին խոսում են և դրա պատճառով հրաժարվել են մասնակցել ընտրություններին: Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն շարունակելու է քաղաքական պայքարը, երբ բացահայտվի ՀՀԿ-ի ռեյտինգային ցանկը, այնտեղ կտեսնեք տարբեր երիտասարդ դեմքերի, որոնք կուսակցության արդիականացման արդյունք են, կտեսնեք մարդկանց, որոնք Հանրապետական կուսակցությանը նվիրյալ են: Այս ընտրությունները վարչապետի ընտրություններ չեն, վարչապետի ապագա թեկնածուն տեսանելի է, ակնհայտ է, որ դա լինելու է Նիկոլ Փաշինյանը, կամ Փաշինյանի կողմից նշանակված անձը, որի վրա կփորձեն բարդել արդեն ակնհայտ դարձող երկրի սնանկության ամբողջ բեռը»:
Աշոտյանը նկատեց, որ ընտրությունները լինելու են ընդդիմություն ձևավորող: Հավելեց, նաև, որ ինքը ռեյտինգային կարգով առաջադրվելու է Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն թիվ 4 ընտրատարածքում:
«Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, որ մեր երկրին պետք է գիտակ, խելոք, ուժեղ ընդդիմություն՝ ձայն տան ՀՀԿ-ին՝ մասնավորապես ինձ»,-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր