ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ          Նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից. Ժողովուրդ       «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ»    

12 նոյ 2018 17:36

Կարևոր է ոչ թե բարձրագոչ խոսել, այլ գործել` ասածի համաձայն.Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Փաշինյանին

Կարևոր է ոչ թե բարձրագոչ խոսել, այլ գործել` ասածի համաձայն.Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ ՓաշինյանինԱդրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է երեկ Փարիզում Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Ըստ Բաքվի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «հակասում է ՀՀ արտաքին քաղաքականությանը»:
Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «գործնական քայլերի» անցնել՝ նշելով, որ Հայաստանը «չունի այլընտրանք, քան Ադրբեջանի հողերից իր զորքերի դուրսբերումը»:
Աբդուլաևան  խորհուրդ է տվել Փաշինյանին. «Խաղաղության և լավ ապագայի մասին խոսելը, իհարկե, լավ է: Սակայն կարևոր է ոչ թե բարձրագոչ խոսել, այլ գործել` ասածի համաձայն»:
 
 Նիկոլ Փաշինյանն, իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարն իր ճակատագիրը տնօրինելու համար դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր