Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 նոյ 2018 19:20

Պուտինը կայցելի Թուրքիա, Ալիևը՝ Բելառուս

Պուտինը կայցելի Թուրքիա, Ալիևը՝ ԲելառուսՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված արարողությանը: Այդ մասին Известия-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Հանդիսավոր արարողությունը կկայանա Ստամբուլում նոյեմբերի 19-ին, դրան կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կայցելի Բելառուս: Այդ մասին խոսվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հանդիպման ժամանակ: Նշենք, որ 2006-2016 թվականներին Ադրբեջանի և Բելառուսի նախագահները 4 անգամ փոխադարձ պաշտոնական այցեր են կատարել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր