Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 նոյ 2018 14:30

Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել 29-ամյա տղամարդուն

Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել 29-ամյա տղամարդունՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրի քաղաքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչին:
2018թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1978 թվականին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1989 թվականին:
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 29-ամյա տղամարդն այցելել է նախկին կնոջ մորաքրոջ բնակարան՝ երեխաներին տեսակցելու նպատակով, մասնակցել խնջույքի, որի ժամանակ էլ վիճաբանել է միջոցառման մասնակիցներից մեկի հետ, ինչը շարունակվել է դրսում:
Քննության տվյալներով՝ 29-ամյա տղամարդն իր հետ նախապես վերցրած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իր հետ վիճաբանող 40-ամյա տղամարդու որովայնի և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ
պատճառելով «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած և որովայնի առաջնային պատի բարակ աղիքի վնասոմով, հեմոպերիտորիումով, կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով» մարմնական վնասվածքներ: 40-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, իրականացվել է առերես հարցաքննություն, հարցաքննվել վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. նոյեմբերի 11-ին 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր