Թոշակառուներն ու նպաստառուները 2019 թ.-ից առնվազն իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան

«Մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի իրավիճակի, երբ ՀՀ-ում 85 հազար նպաստառու և թոշակառու, ում ստացած նպաստը և թոշակը գտնվում են պարենային գծից ներքև, 2019 թ.-ից կստանան այնպիսի թոշակ, որ մենք համոզված լինենք` նրանք առնվազն իրենց հաց, սնունդը գնելու հնարավորություն կունենան»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում իրենք արդեն իսկ բարձրացրել են 6000 քաղաքացու աշխատավարձերը`այդ ընթացքում տարեկան 14 մլրդ դրամ թողնելով շրջանառության մեջ: Նա հայտնեց, որ եկամտահարկի փոփոխության արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ, միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում էլ, ըստ էության, ավելանալու են մոտ 70 հազար քաղաքացիների եկամուտները: Փաշինյանը հիշեցրեց` որոշում է կայացվել, և 2019 թ. կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը: Սրանք, ըստ Փաշինյանի, կարևոր ցուցանիշներ են` ընդգծելու համար, որ իրենք զուգահեռաբար հավասարակշռված առաջ են գնում աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով: