Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 նոյ 2018 16:30

Գյումրիում ռուս զինվորականները ծեծկռտուք են սարքել

Գյումրիում ռուս զինվորականները ծեծկռտուք են սարքելԳյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականներն այս գիշեր, նոյեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հերթական ծեծկռտուքն են սարքել: Դեպքը տեղի է ունեցել Մազմանյան փողոցի բնակարաններից մեկի մոտ: Ոստիկանության Կումայրու բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի՝ տարածքում վիճաբանություն է, որին մասնակից են նաեւ օտարերկրյա քաղաքացիներ: Նախնական տեղեկություններով, Մազմանյան փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանել եւ հայհոյել են ռազմաբազայի վարորդ 20-ամյա Դմիտրի Կրասնինը եւ հրետանային դիվիզիոնի հեռախոսավար, շարքային, 21 տարեկան Վլադիսլավ Ռոմադինը: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի տեղեկացմամբ, Ոստիկանության Կումայրու բաժնում նյութեր են պատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր