Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին          Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր       ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով    

13 նոյ 2018 19:10

Ես սատարելու եմ Սասնա ծռեր կուսակցությանը, ցավոք, չեմ կարող առաջադրվել. Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանն այսօր պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ինքը չի առաջադրվում արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Նշենք, որ նման հայտարարություն լրագրողների հետ հանդիպմանն արել էր «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Ըստ որոշ հաղորդագրությունների՝ ես ընդգրկված եմ Սասնա ծռեր կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա թյուրիմացություն է: Չկա նման բան: Ես սատարելու եմ «Սասնա ծռեր» կուսակցությանը, բայց, ցավոք չեմ կարող առաջադրվել և լինել պատգամավոր, քանի որ երկքաղաքացի եմ՝ Հայաստանի Հանրապետություն և Կանադա:
Ես գտնում եմ, որ Սասնա ծռեր կուսակցության տեղը խորհրդարանն է և ոչ թե փողոցը, ուստի ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրանց` իրենց արժանի տեղն ունենալու ՀՀ քաղաքական դաշտում և խորհրդարանում: Ըստ այդմ, իմ դիրքրոշումը զուտ գաղափարական է և չկա ու չի կարող լինել շահադիտական որևէ նշույլ կամ ակնկալիք», — նշել է Պապյանը՝ տարածած պարզաբանման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր