Այս կինը երեխային մինչև 9 տարեկանը կրծքով է կերակրել

Շերոնը պատրաստ է եղել դստերը կերակրել նույնիսկ ինը տարեկանից հետո, սակայն դուստրը որոշել է հրաժարվել մայրական կաթից։
Շերոնը պատմում է, որ երկու ամիս է, ինչ դադարել է երեխային կերակրել մայրական կաթով, բայց արդեն կարոտում է դա։
Կինը վստահ է՝ երեխային երկար տարիներ մայրական կաթով կերակրելը բարերար ազդեցություն է թողել դստեր առողջության վրա․ Շերոնի աղջիկը պրակտիկորեն չի հիվանդանում։
Անկախ իր հասցեին հնչող քննադատություններից՝ Շերոնը բոլոր մայրերին հորդորում է հետևել իր օրինակին ու երեխաներին կրծքով կերակրել որքան հնարավոր է երկար։