Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

14 նոյ 2018 14:28

Թուրք երիտասարդը կալանավորվել է Աթաթուրքի հիշատակը վիրավորելու համար

Թուրք երիտասարդը կալանավորվել է Աթաթուրքի հիշատակը վիրավորելու համարԹուրքիայի Քոջաելի քաղաքի բնակիչ Ուղուր Քոչը կալանավորվել է  Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին սոցցանցում սրամիտ հրապարակում անելու համար։
Նշյալ անձը սոցկայքի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ պատկերված է թուրքական թխվածք, որին Թուրքիայում անվանում են «քեմալփաշա»՝ ի պատիվ Քեմալ Աթաթուրքի։
Այդ լուսանկարի տակ  թուրք օգտատերը գրել էր.
«Երեկ, երբ կերա այս թխվածքը, հարգանքով հիշատակեցի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին»։
Իրավապահ մարմինները համարել են, որ դրանով թուրք օգտատերը վիրավորել է Աթաթուրքի հիշատակը և նրան կալանավորել։
Հետաքրքիիր է նաև այն, որ Ուղուր Քոչի Twitter-ի  էջի պատին պատկերված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օսմանյան կայսրության տխրախռչակ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի լուսանկարները։
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Թուրքիայում կտրուկ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր «Աթաթուրքի հիշատակը» վիրավորելու մեղադրանքով կալանավորվում են։ Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի (պատմ. Արևելյան Թրակիա) Չորլու շրջանում թուրք կինը կացնով հարձակվել էր Աթաթուրքի արձանի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր