Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

14 նոյ 2018 19:24

Ամեն ուժ, երբ գնում է ընտրությունների, մեծ ակնկալիքներ պետք է ունենա. Տեսանյութ

ՀՀԿ ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը: Անդրադարձավ իրենց ակնկալիքներին ու շանսերին նա ասաց, որ իբրև ուժ՝ ՀՀԿ-ն թրծված է, իր ծրագրերն ու գաղափարները կարող է իրագործել խորհրդարանում, շատերն իրենց ուժի համակիրներն են, սպասում են իրենց խորհրդարանում, սպասում են՝ ՀՀԿ-ն առաջադրվի, որ ընտրեն:

Աճեմյանը հույս հայտնեց, որ կլինի նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չեն խախտի, իրար վրա ցեխ չեն շպրտի, դեբատներով, մարդկանց հետ զրույցներով, քաղաքակիրթ շփման պայմաններում կներկայացնեն ծրագրերը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ամեն ուժ, երբ գնում է ընտրությունների, մեծ ակնկալիքներ պետք է ունենա, կյանքն այնպիսին է, որ նաև անսպասելի դեպքեր են տեղի ունենում, սակայն եթե նորմալ պայմաններում կարողանան քարոզարշավ իրականացնել, կունենան մարդկանց այն շրջանակը, ովքեր իրենց ձայն կտան, ակնկալում են մեծ թվով քվեներ, և որ անպայման հանդես կգան խորհրդարանում, թե որ դիրքերից՝ Աճեմյանն ասաց, որ իրենք, թերևս, հանդես կգան ընդդիմադիր դիրքերից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր