Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

15 նոյ 2018 10:53

Զգուշացեք.Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի ճանապարհներ կան

Զգուշացեք.Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի ճանապարհներ կանՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Սյունիքի մարզի  «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր