Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ          Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին       Բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման    

15 նոյ 2018 11:28

Եթե Փաշինյանը արմատական բարեփոխումներ սկսի, աջակցության կարիք է ունենալու, և Թուրքիան կարող է աջակցություն ցուցաբերել

Եթե Փաշինյանը արմատական բարեփոխումներ սկսի, աջակցության կարիք է ունենալու, և Թուրքիան կարող է աջակցություն ցուցաբերելԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և  հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը:
Հարցազրույցում Բրայզան նշել է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տալով բարդ իրավիճակում մեծ քաղաքական հմտություն է դրսևորել: Բրայզայի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողացել ստանալ քաղաքական էլիտայի աջակցությունը, բայց ունի ժողովրդի բարոյական աջակցությունը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը «ճիշտ կգնահատի այս հնարավորությունը» մի իրավիճակում, որտեղ ՀՀԿ-ն,  Մոսկվայի կողմնակիցներն ու քաղաքական էլիտան դեմ են եղել Փաշինյանի այս քայլին:
Բրայզան ընդգծել է, որ արդար և անկողմնակալ ընտրություններ անցկացնելու դեպքում Փաշինյանը կարող է հաղթել, ինչի արդյունքում Հայաստանում ներքաղաքական հավասարակշռությունը կփոխվի:
Բրայզայի խոսքերով «Գուցե Մոսկվայի կողմնակիցները և ներսի ընդդիմությունը բողոքի նրա հաղթանակի դեմ, սակայն Փաշինյանը ունենալով ժողովրդի բարոյական աջակցությունը Հայաստանի քաղաքականության մեջ մեծ բարեփոխումներ կանի»:
Բրայզան, նշելով, որ Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ բարդ է, ընդգծել է, որ, եթե Փաշինյանը արմատական բարեփոխումներ սկսի, աջակցության կարիք է ունենալու, և Թուրքիան կարող է այդ աջակցությունը ցուցաբերել:
Ամերիկացի նախկին պաշտոնյան անդրադարձել Տաջիկստանում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը՝ այն Արցախի հարցի լուծման տեսանկյունից կարևոր քայլ որակելով:
Բրայզան Հայաստանի ընտրությունների հարցը դիտարկել է նաև Ռուսաստանի շահերի տեսանկյունից՝ նշելով, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանում մեծ փոփոխություններին: Հետևաբար, ըստ Բրայզայի, հնարավոր է, որ Ռուսաստանը միջամտի Հայաստանում կատարվող փոփոխությունների գործընթացին: Նա ընդգծել է, որ Հայաստանում ներդրումները հատկապես էներգետիկայի և բանկային ոլորտում գտնվում է ռուսների հսկողության տակ:

Բրայզան, շեշտելով, որ ռուսները տնտեսական լծակներով երկրի քաղաքական էլիտային վերահսկում են, ասել է, «Ռուսները տնտեսական ուժը կիրառելով միգուցե ցանկանան Հայաստանին ուղղորդել: Սակայն ես հավատում եմ, որ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա նման բոլոր մյուս քաղաքական գործիչները կցանկանան անկախ լինել»:
Նշելով, որ Արևմուտքը աջակցում է Փաշինյանի՝ Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդելու ջանքերին, Բրայզան նկատել է, որ Փաշինյանի և Արևմուտքի միջև հարաբերությունները ավելի կհստակեցվեն ընտրություններից հետո:
Ըստ Բրայզայի՝ Արևմտյան երկրները Փաշինյանին մեծ աջակցություն ցույց չեն տա, քանի որ, եթե այդպես լինի, կարող է տպավորություն ստեղծվել, որ Փաշինյանը նրանց քաղաքական տիկնիկն է:  Ուստի Արևմուտքը նրան կարող է աջակցել միայն այն հարցերում, որտեղ վերջինս ճիշտ կվարվի:
Բրայզան, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ասել է, որ Հայաստանի սահամանապահները Ռուսաստանի սահմանապահների ենթակայության տակ են:  Հայաստանի օդային տարածքը կապված է Ռուսաստանի օդային տարածքի հետ, և ժամանակ է պետք  հասկանալու համար, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանից կհեռվանա, թե ոչ:
«Միայն կարող եմ ասել, որ մեծ թվով հայեր դեռևս Ռւոսաստանին դիտում են որպես արտաքին վտանգների դեմ իրենց պահապանը:  Ռուսաստանը պատմության ընթացքում շատ անգամներ է հայերին պաշտպանել»,-ասել է նա:
Նշելով, որ Հայաստանի առջև դրված է բազմակողմանի արտաքին քաղաքականության օրակարգ, Բրայզան կարծիք է հայտնել, որ, այնուամենայնիվ, առաջիկայում Ռուսաստանը հիմնական դերակատարը կլինի:  Միևնույն ժամանակ Բրայզան շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է կապ հաստատել այլ երկրների հետ ևս՝ այդ թվում Թուրքիայի:
Աղբյուր`    Ermenihaber.am
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր