Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

15 նոյ 2018 12:02

Փաշինյանը Բաղրամյանի 26-ի պրոյեկտն է.Մեկը խելքով է, մեկը՝դուխով, սա խաղ է

Փաշինյանը Բաղրամյանի 26-ի պրոյեկտն է.Մեկը խելքով է, մեկը՝դուխով, սա խաղ է«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը բացատրում է, թե ինչու չեն մասնակցում առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Հնարավոր չէ ապահովել քաղաքական մրցակցություն ու ցանկացած մրցակցություն ապարդյուն է լինելու եւ նպաստելու է ավտորիտար համակարգի թարմացմանը։ Հայհոյախառն արտահայտությունների ներքո հնարավոր չէ լսելի դարձնել մեր խոսքը։ Նախորդ ընտրություններին մենք տեսանք, թե ինչպես են կեղծիքի ներքո քարոզարշավ իրականացնում»,_ասում է Զարուհի Փոստանջյանը։
Ըստ նրա, չկա նաև ընդդիմություն։

«Մեկը խելքով է, մեկը՝դուխով, սա խաղ է , որը նպաստելու է ավտորիտարիզմի զարգացմանը»։
Ելք դաշինքը հենց այնպես չստեղծվեց, դա կեղծ դաշինք էր։ Մինչ դաշինք ստեղծելը նրանք հայհոյում էին միմյանց, ասում է Զարուհի Փոստանջյանը։
«Բազմիցս ասել եմ, Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանի 26-ի պրոյեկտն է։ Պատահական չէր նաեւ որ հանրապետականը մասնակցում է ընտրություններին, նրանք հիմա սրբի դեմքով են ի հայտ գալիս, այլ ոչ թե հանցագործի»։
a1plus.am




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր