Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

15 նոյ 2018 12:19

Ամբողջ կյանքում վիճակախաղում նույն թվերն ընտրելով, 343 մլն ջեքփոթ է շահել

Ամբողջ կյանքում վիճակախաղում նույն թվերն ընտրելով, 343 մլն ջեքփոթ է շահել Ամերիկացի Ռոբերտ Բեյլին շահել է Powerball վիճակախաղի 343,8 մլն դոլարանոց ջեքփոթը, ինչը Նյու Յորքում վիճակախաղով խոշորագույն շահման դեպքն է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 67-ամյա տղամարդը խոստովանել է, որ վերջին 25 տարում պարբերաբար վիճակախաղի տոմսեր է գնել ու անընդհատ նույն թվային կոմբինացիան (8, 12, 13, 19 , 27, 4) ընտրել: Ի վերջո, Բեյլիի «հավատարիմ» մոտեցումը նրան միլիոնատեր է դարձրել:

«Երբ ստուգեցի թվերը, շոկի մատնվեցի: Փորձեցի հանգստանալ, նստել մի քիչ հեռուստացույց դիտել, բայց, միևնույն է, շահման պատճառով քունս կորցրի»,-պատմել է տղամարդը, որը հարկերի գանձումից հետո ստացել է 198 մլն դոլար:

Հայտնի է, որ վիճակահանությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ին: 700 մլն դոլար ջեքփոթը շահել էր երկու մարդ. արդյունքում՝ գումարը կիսվել է Բեյլիի ու Այովայից մի կնոջ միջև, որը ևս տվյալ թվային կոմբինացիան էր ընտրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր