Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ    

15 նոյ 2018 12:55

Հայաստանի վրա մի քանի սուր է կախված.Համասեռամոլը զենք կբռնի ու մեր հողերը կպահի՞

 Հայաստանի վրա մի քանի սուր է կախված.Համասեռամոլը զենք կբռնի ու մեր հողերը կպահի՞ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է, քանի որ Արևմուտքի նպատակը Հայաստանում օրենքներ ընդունելն է, այլասերումն օրենքով ամրագրելը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:
Նրա խոսքով` իրենց նպատակն էլ ճիշտ հակառակն է` օրենքով պաշտպանել ազգային ավանդական արժեքները: Ըստ Այվազյանի` այժմ Հայաստանի վրա մի քանի սուր է կախված` մի քանի իրավական ակտեր կան, որոնք կարող են ընդունվել: «Դրանցից մեկն անցած տարի արդարադատության նախարարության կողմից առաջարկված քրեական օրենսգրքի նոր նախագիծն է, որի 197-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն բոլոր այն ֆիզիկական և պաշտոնատար անձանց համար, որոնք բացասական կեցվածք կդրսևորեն միասեռականների նկատմամբ: Հաջորդ իրավական ակտը Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրն է, որի 84-րդ հոդվածում նշված է գենդերային հասավարության և խտրականության բացառման, իսկ 85-րդ հոդվածում` սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականության բացառման մասին»,-ասաց Այվազյանը:

Նրա խոսքով` կա ևս մեկ միջազգային փաստաթուղթ, որն էլ ավելի վտանգավոր է, և որն ընթացիկ տարվա հունվարի 18-ին ստորագրվել է. խոսքը ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան է, որն առավել հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա: Այվազյանի մեկնաբանմամբ` կոնվենցիայում օգտագործվում է զուգընկեր հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ.«Այսինքն` պահանջ է դրվում, որպեսզի կոնվենցիան վավերացրած պետությունները զուգընկեր հասկացությունը մտցնեն ներպետական իրավական դաշտ: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետությունը պարտավորվում է օրենքով բացառել խտրական վերաբերմունքն` անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Այս տարվա սկզբին Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց ստորագրել այդ կոնվենցիան, իսկ Բուլղարիան հրաժարվեց այն վավերացնել»:

«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահանգ Չախալյանի խոսքով էլ` ՀՀ կառավարությունն այլասերվածության քարոզի արգելման օրենքի նախագծի ընդունման մերժմամբ` անուղղակի ձևով խրախուսում է այլասերման քարոզը: Ըստ նրա` հետագայում այլասերման քարոզին միտված բոլոր միջոցառումների ժամանակ հնարավոր անկանխատեսելի հետևանքների պատասխանատվության ամբողջ բաժինն ընկնում է ՀՀ կառավարության վրա: «Տեսականորեն չի բացառվում, որ ԼԳԲՏ շքերթը տեղի ունենա և այսօր, իսկ որ նրանք պատրաստվում են շքերթի` հստակ է: Ուղղակի ժամանակ հարց է, թե երբ կացկացվի այն»,-ասաց Չախալյանը:
Հայ միաբանություն շարժման համակարգող Արթուր Բունիաթյանին էլ մտահոգել է այն հանգամանքը, որ, առհասարակ, ԼԳԲՏ ֆորում կարող է անցկացվել Հայաստանում: «Եթե այդ շքերթի ժամանակ մեկ կաթիլ արյուն թափվեց, ապա այդ արյան պատասխանատուն լինելու է ՀՀ կառավարությւոնը, ԱԺ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն` նրանք ազգի դատի առաջ են կանգնելու: Հասարակությունը մեղավոր չէ, որ նման օրենքներ են մտցնում մեզ մոտ, իսկ այդ օրենքներով կպնում են մեր գենին, արժեհամակարգին ու ընտանիքին: Լռել անհնար է»,-ասաց Բունիաթյանը` հավելելով, որ այսօր ժամը 18:30 Ազատության հրապարակում ֆորում է լինելու` հայ ազգային արժեքների պահպանությանը նվիրված:


Իրավաբան Պերճուհի Յեթարյանի հավաստմամբ էլ` Հայաստանում երբեք երևէ փոքրամասնություն իրեն ճնշված չի զգացել, և որևէ մեկի իրավունքը չի խախտվել, ուստի ի՞նչ կարիք կա առանձնացնել որոշ խավերին: «Հայկական ավանդական ընտանիքն ամբողջ աշխարհի համար դարձել է մոդել, հիմք ու հիմա ուզում են խարխլել այն: Ձեր կեղտոտ խաղերը խաղացեք ձեր երկրներում, սրանք դրսից եկած ծրագրեր են, որ քանդեն մեր երկիրը: Մենք արյան գնով տարածքներ ենք պահում` ինչի՞ համար, ո՞ւմ համար: Համասեռամոլը կգա զենք կբռնի ու մեր հողերը կպահի՞` իհարկե, ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանց որևէ առավելություն տանք»,-ասաց իրավաբանը:
Նա հավելեց նաև, որ եթե Հայաստանում չկան բռնության դեպքեր, ո՞ւմ համար ենք ընդունում այդ օրենքները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր