«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը հրաժարական է տվել
![«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը հրաժարական է տվել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը հրաժարական է տվել](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1542279826_armen-770x470.jpg)
Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ, Բիզնես Արմենիան այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։ Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ Բիզնես Արմենիան դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։
Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։ Հարգելի գործարարներ և ներդրողներ, Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, Բիզնես Արմենիան շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և Բիզնես Արմենիայի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։ Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում։
Արմեն Ավակ ԱՎԱԳՅԱՆ