Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 նոյ 2018 15:12

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվումՎթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանին երեկ երեկոյան տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Այս մասին ՀԺ-ին հայտնեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Երեկ երեկոյան, հարազատների նախաձեռնությամբ տուժողը «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր»,- ասաց նա:
Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ ներկա պահին Վահագնի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Չնայած ստացած ծանր վնասվածքներին, բժիշկների գնահատմամբ՝ հիվանդի մոտ վերջին ժամերի ընթացքում նկատվում է դրական դինամիկա»,- հայտնեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավարը:
Վահագն Մարգարյանը վթարի հետեւանքով ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, վնասված է եղել ստոծանին, հեռացրել են փայծաղը: Շուշան Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ Վահագն Մարգարյանին այս պահին արյուն հարկավո՞ր է, քանի որ ընկերներից մեկը բարձրաձայնել էր արյան անհրաժեշտության մասին:
«Ներկա պահին, մեզ մոտ արյան անհրաժեշտ քանակը կա, արյան որեւէ խնդիր չունենք: Ընկերների նման նախաձեռնությունը պայմանավորված էր նրանով, որ հաշվի առնելով նման վիճակը, հնարավոր է՝ մեծ քանակությամբ արյուն պետք լինի: Նրանց նախաձեռնությունը հնարավոր է՝ հետագայի համար է եղել, որովհետեւ հիվանդին արյուն շատ է պետք լինելու»,-ասաց նա: Հիվանդանոցից հայտնեցին, որ Վահագն Մարգարյանին անհրաժեշտ է լինելու 2-րդ կարգի դրական արյուն:
Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին: Երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր