Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

15 նոյ 2018 16:30

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին դատախազությունը որոշում է կայացրել հանձնել Ֆրանսիային

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին դատախազությունը որոշում է կայացրել հանձնել ՖրանսիայինԳլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում է կայացրել «օրենքով գող» Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել: Այս մասին հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից։
«Նկատի ունենալով այն, որ Մերաբ Քալաշովը հետախուզվում է Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, և առկա է նրա հանձնման մասին ՖՀ իրավասու մարմնի միջնորդությունը, դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Քալաշովին հանձնման նպատակով կալանավորելու մասին: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ 2 ամիս ժամկետով: ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՖՀ իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ»,- հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6–ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Նուբարաշենից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, Հայաստանի քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից 2015–ից հետախուզվող,1975թ. ծնված օրենքով գող Մերաբ Քալաշովին։
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում Քալաշովը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, կազմակերպված հանցավորության աջակցում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր