Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

15 նոյ 2018 17:05

Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կթույլատրվի դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով

Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կթույլատրվի դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
«Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում և կառավարության որոշմամբ թույլ տալ մեքենաների մուտքը երկրի տարածք՝ այն պայմանով, որ դրանք մինչև շահագործվելը փոփոխվեն: Կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո: Փորձում ենք գոնե այս ընթացակարգով հեշտացնել խնդրի լուծումը, որ մարդիկ, ովքեր փաստի առաջ են կանգնել, կարողանան ներկրել մեքենաները»,- նշեց նա:
Հարցին, թե ավելի վտանգավոր չէ՞ ղեկի տեղափոխումը, քան հենց աջ ղեկով շահագործումը, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Վարորդներն իրենք ասում են, որ այսպես թե այնպես մենք Վրաստանում փոխում ենք այդ մեքենաները: Ասեմ, որ ղեկը փոխելու ձևեր կան: Կա, որ էժան և սխալ ձևով են փոխում և կա սերտիֆիկացված, ճիշտ ձևով փոխելու հնարավորություն: Ես առաջարկում եմ վերջին տարբերակը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հետագայում նախարարությունը փոխելու է մեքենաների տեխանձնագրերը տալու ընթացակարգը և այն համապատասխանեցնելու է մեքենայի իրական տեխնիկական վիճակին:
«Այդ ժամանակ մենք ղեկային համակարգը պարտադիր ստուգելու ենք, առաջնահերթությունը տալու ենք ղեկային և արգելակման համակարգերին: Եվ եթե այդտեղ խնդիր եղավ, այդ մեքենան տեխզննությունը չի անցնելու»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր