Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

15 նոյ 2018 18:26

Ձեռք ես տվել պիտի խաղաս

Ձեռք ես տվել պիտի խաղաս«Մերժիր Սերժին» խորագրով թավշյա հեղափոխությունը, որ վերածվեց համահայկական շարժման և «Նիկոլը ճիշտ էր» ծածկագրով կապիտուլացիան, իշխող վերնախավի (ՀՀԿ) սեփական սխալների գիտակցության դրսևորման արտահայտությունն էր, որն ուղեկցվեց աշխարհի բոլոր անկյուններում բնակվող տաս միլիոն հայերի շուրջպարով: 
 
Աշոտ Նավասարդյանի մահվանից հետո հանրապետական կուսակցությունը դամոկլյան սրի նման կախվել էր սեփական ժողովրդի գլխին և այլևս իր կատարած քաղաքական և տնտեսական հանցագործությունների համար պետք է որ կանգներ ոչ թե դատարանի այլ ժողովրդի դատաստանի առաջ:
Հեղափոխությունը ՀՀԿ-ին, որը ստանձնել էր հայ ժողովրդին առաջնորդելու առաքելությունը, ինքնամաքրման հնարավորություն ընձեռեց՝ պահպանելով սահմանադրական կարգը:
 
ՀՀԿ-ականների մի մասը, որոնք թաթախված չէին հանցագործությունների և կոռուպցիայի մեջ, շանս ունեին անցնելու ժողովրդի կողմը և կյանքի բնականոն ընթացքը շարունակելու հեղափոխության առաջնորդի հետ, ինչպես դա արեցին Ֆելիքս Ցոլակյանը և Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամները իրենց իմաստուն առաջնորդ Գագիկ Ծառուկյանի(որին փորձում էին պիտակավորել) հորդորով, կամ թե ՀՅԴ-ի նման սկզբունքային կեցվածք դրսևորեին:
 
Սակայն ՀՀԿ-ականները ընտրեցին վատագույնը իրենց հեղհեղուկ պահվածքով, հավատալով ղեկավարի կտերին, փորձեցին սաբոտաժի ճանապարհով հեղափոխությունը փակուղու առաջ կանգնեցնել, ինչպես ասում է հեղափոխության առաջնորդը «Սատանի մայլում քյանդրբազ խաղալ»:
 
Այժմ արդեն առջևում խորհրդարանական ընտրություններն են և ՀՀԿ-ականները քսան տարի շարունակ երկիրը թալանած միջոցները բարձի տակ դրած սրբի տեսքով քարոզարշավի են դուրս եկել:
 
Քանի դեռ չի բացահայտվել մարտի 1-ը և էլի շատ աղմկահարույց քրեական հանցագործություններ՝ քողարկված նախորդ հանցավոր ռեժիմի կողմից, քանի դեռ ժողովրդից թալանված միջոցները չեն վերադարձվել ժողովրդին, չի կարելի ՀՀԿ-ին թույլ տալ մասնակցել առաջիկա ընտրություններին:
 
Պարոն Փաշինյան, աթոռը, որի վրա Դուք ժամանակավոր նստում եք, պիղծ է, նրա վրա նստողները սկսում են ... մտածել, բայց Ձեր գլխին գլխարկ կա, որի վրա գրված է Դուխով: Կարևոր չէ ում ինչ եք խոստացել, կատարեք այն ինչ ազգն է ցանկանում, ինչին հայ ժողովուրդը արժանի է, մի կորցրեք հերոսանալու պատմական պահը, միշտ հիշեք, որ տաս միլիոն հայ պարելով է Ջեզ դիմավորել, եթե աստված մի արասցե հուսախաբ անեք ... 
 
Մի խոսքով շախմատում կա օրենք՝ ՁԵՌՔ ԵՍ ՏՎԵԼ ՊԻՏԻ ԽԱՂԱՍ:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր