Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

15 նոյ 2018 19:10

Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սարքել Մադրիդում

Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սարքել ՄադրիդումՔաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ադրբեջանում մեծ իրարանցում է…Նախօրեին հանացանցում տարածված լուրերն այն մասին,որ երկու ազերի բարձրապաշտոնյաներ հարբած վիճակում սկանդալ են սարքել Մադրիդի հյուրանոցներից մեկում, համապատասխանում է իրականությանը…
Պարզվել են նաև այդ պաշտոնյաների ինքնությունը,որոնցից մեկն արդեն հեռացվել է պաշտոնից…Այսպես,հարբած վիճակում սկանդալ հրահրողներից մեկը Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովն է,որին ապշերոնյան սուլթանն արդեն ազատել է աշխատանքից,իսկ մյուսը՝ Ալիևի հարազատ "Յենի Ազերբայջան” կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ,Միլլի Մեջլիսի պատգամավոր և Բաքվում Ալիևի ոչ պաշտոնական մամլո խոսնակ համարվող Սիյավուշ Նովրուզովն է…
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով այս երկու հարբեցողները Մադրիդ են մեկնել ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար…»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր