Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

15 նոյ 2018 21:10

Նորատուսցի Արան կարծում է, որ երկրում իրավիճակ է փոխվել

Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրյալ, օրերս կալանքից ազատված Արա Բանդուրյանը, որը հանցագործ աշխարհում առավել հայտնի է Նորատուսցի Արա անունով, անսպասելի է համարում գրավի դիմաց ազատ արձակվելու դատարանի որոշումը։
«Չեմ սպասել, չեմ էլ իմացել, որ տենց բան կլինի»,– այսօր՝ նոյեմբերի 15–ին, դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Բանդուրյանն ասաց, որ չի ընդունում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքը։
«Չորրորդ մասի մեղքը ընդհանրապես չեմ ընդունում»,– ասաց նա՝ նկատի ունենալով իրեն առաջադրված Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով իրեն առաջադրված մեղադրանքը։
Բանդուրյանը նշեց, որ ազատության մեջ հայտնվելուց հետո մասնակցում է քննչական գործողություններին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցմունք տալ։ Ըստ Բանդուրյանի՝ իր գործողությունների արդյունքում ակումբին պատճառվել է «1580 դրամի գույքային վնաս»։
Հարցին, թե ի վերջո արդարադատության ոլորտում իրավիճա՞կ փոխվել է, հաշվի առնելով նրա՝ կալանքից ազատվելը, Բանդուրյանն արձագանքեց. «Երկիրը փոխվել ա, նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13–ին ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Հոկտեմբերի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Բանդուրյանը երկու ամսով կալանավորվել էր, իսկ նոյեմբերի 7–ին 2 մլն դրամ գրավի դիմաց ազատվել կալանքից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր