Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 նոյ 2018 12:15

Թուրք վերլուծաբան. «1915-ի հայերի թոռները սիրիացիների անվան տակ Թուրքիա են վերադառնում»

Թուրք վերլուծաբան. «1915-ի հայերի թոռները սիրիացիների անվան տակ Թուրքիա են վերադառնում»Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել: Հոդվածի սկզբում Քարաջան հիշեցրել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1989 թվականին դեմ էր արտահայտվել Բուլղարիայից թուրք փախստականների Թուրքիա համատարած մուտք գործելուն: Էրդողանն այն ժամանակ իր դիրքորոշումը հիմնավորել էր այն բանով, որ Բուլղարիայից եկած մոտ 400.000 թուրք փախստականների շարքում կարող են լրտեսներ լինել:
Հեղինակը այս առիթով իր զարմանքն է հայտնում այսքան մեծ քանակությամբ (3 միլիոնից ավել) սիրիացի փախստականներ ընդունելու կապակցությամբ ու ավելացնում, որ ի տարբերություն Բուլղարիայից եկած փախստականների՝ սիրիացի փախստականների մասնակցությամբ երկրում բազմաթիվ սպանություններ, ծեծկռտուքներ ու հարձակումներ են տեղի ունենում: Реклама 28 Քարաջան օրինակ է բերել օրերս Ադըյամանում Աթաթուրքի արձանի վրա մուրճով ու կացինով տեղի ունեցած հարձակումը՝ նշելով, որ այդ հարձակումը չէր կարող հենց այնպես լինել: «Հերիք չէ, որ սիրիացիների վրա արդեն 35 մլրդ դոլար ենք ծախսել, հերիք չէ, որ փոխվում է մեր ժողովրդագրական պատկերը և Քիլիս ու Հաթայ քաղաքներում սիրիացիներն արդեն ավելի շատ են քան տեղի բնակչությունը, այժմ էլ սիրիացիները կուսակցություն են ստեղծել:
Չեմ զարմանա, եթե վաղը մեջլիսում կոալիցիա էլ կազմեն»,գրում է թուրք վերլուծաբանը: Ըստ Քարաջայի թուրք-սիրիական սահմանը «շուկա» էր դարձել, և բետոնե պատով փակվեց միայն այն ժամանակ, երբ մտնողն արդեն ներս էր մտել: «Նրանց մեջ ովքե՞ր կան, գիտե՞ք: Եկածների որքա՞ն մասն է իսկական սիրիացի: Ինչքա՞նը՝ քուրդ, ինչքա՞նը՝ մուսուլման: Այս հարցերն ինչու՞ եմ տալիս: Գիտե՞ք, որ Սիրիայից հարյուր հազարավոր հայեր ենք ընդունել: Գիտե՞ք, որ Սիրիայից եկած ուղիղ 20 հազար հայ Թուրքիայի վրայով անցել է Երևան: Լավ, այս հայերը որտեղի՞ց ի հայտ եկան: 1915-ի հայերն են: Սիրիայում էին հաստատվել: Հիմա՝ 100 տարի անց, ինչ-որ մի ձեռք նրանց Սիրիայից Թուրքիա է տեղափոխում: Այս թեմայով արած ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ հարյուր հազարավոր հայեր են եկել սիրիացիների անվան տակ: Անշուշտ մեր դռները բաց են նաև հայերի համար, հայերի դեմ թշնամություն չունենք: Կարիքավոր մարդու ազգությանը չպետք է նայել… «Սիրիացի անվանվող այս մարդկանց մոտ այսքան զայրույթ, այսքան քեն որտեղի՞ց կարող է առաջանալ»: Այս հարցը սկսեց զբաղեցնել միտքս: Մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի և չեք հավատա թե ինչերի հանդիպեցի: 1915-ին Թուրքիայից ուղարկված հայերի թոռները վերադարձել են որպես սիրիացիներ: Այսքանը կարող եմ ասել: Իսկ թե ինչքան հայեր են որպես սիրիացի այստեղ քաղաքացիություն ստացել, աստված գիտի: Սա գաղտնի պայմանագիր է, թե բանավոր պայմանավորվածություն՝ չգիտեմ: Ո՛չ Բուլղարիայից, ոչ էլ Աֆղանստանից եկած փախստականների հարցում կասկածներ չեմ ունեցել: Սակայն մեծ վախ ունեմ սիրիացիների հարցում: Ինձ խորը կասկածների մեջ է գցում նաև սիրիացիների նկատմամբ այս անձնվիրությունն ու հոգատարությունը»,- գրում է թուրք հոդվածագիրը: Քարաջան հայերի հետ է կապում նաև Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերը» (YPG-ԺՊՈւ), որոնց Թուրքիան համարում է իր կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևը: Ըստ հեղինակի՝ ԱՄՆ-ն համառորեն չի ցանկանում YPG-ն ճանաչել ահաբեկչական կառույց ու հայտարարում է, որ այն PKK-ի հետ կապ չունի, որովհետև YPG-ի ողնաշարը կազմում են սիրիացի հայերը՝ չնայած, որ կառույցի կազմում շատ են ազգությամբ քրդերը Քարաջայի պնդմամբ՝ «YPG-ն հիմնել է ԱՄՆ-ն՝ 1915-ի հայերի թոռների միջոցով»: «Եվրոպայի կողմից ընտրողաբար ընդունված «կրթված» սիրիացիներն էլ հիմնականում հայկական ծագումով են եղել: Սակայն նրանց թիվը շատ փոքր է: Եվրոպան նրանց ընդունելիս ընտրեց, մենք ինչու՞ ենք երկիրը քարվանսարայի վերածել: Ցանկանում ենք, որ 29 տարի առաջվա «մեր հայրենակիցների մեջ կարող են լրտեսներ լինել» մտահոգությունը այսօր էլ սիրիացիների հարցում էլ զգացվի»,- եզրափակել է Քարաջան:
Աղբյուր`    Ermenihaber.am 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր